|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Դեկտեմբերից կալանքի տակ պահվող Արշակ Սրբազանի քրեական գործում, մեր տեղեկություններով, տրագիկոմեդիկ զարգացումներ են տեղի ունեցել և նախաքննության մարմինը խուճապի մեջ է:
Հիշեցնենք, որ սրբազանին մեղադրում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով, գործը հարուցվել է դեռեւս 2018-ին, ինչ-որ անձինք ընդամենը կասկած են հայտնել, որ եկեղեցու դեմ արշավողներից ինչ-որ մեկի ուսապարկում հայտնված թմրանյութի գլանակը սրբազանի հանձնարարությամբ են տեղադրել:
Պարզվում է, այս հորինված մեղադրանքի համար հիմք հանդիսացող իրեղեն ապացույցը՝ թմրախոտի գլանակը Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է. կամ քննիչներն են ծխել կամ անփութության հետեւանքով 7 տարվա մեջ կորցրել են: Մեզ ասացին,որ այս գործը քննող քննիչները, ինչպես նաեւ վարչության պետը ահը սրտներում սպասում են, որ պատժվելու են` գուցե անգամ աշխատանքից ազատվեն, որովհետև չկա իրեղեն ապացույցը, չկա գործը: Արշակ արքեպիսկոպոսին կալանավորելու հրահանգը ուղիղ վարչապետից է իջեցվել, ուստի բոլորը գիտակցում են դրա կարևորությունը, բայց իրեղեն ապացույցի բացակայության պայմաններում անհնարին է գործ քննել, ու հատկապես անձին պահել կալանքի տակ:
Աղբյուրը՝ Hraparak.am