|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ցանկացած մեկը կարող է արձանագրել, որ Պ 226 մոդելի ատրճանակը իրեղեն ապացույց համարվել չի կարող, ըստ Yerkir.am-ի, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստի ժամանակ ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը:
Հայկ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ հետազոտվեց քրեական գործում առկա իրեղեն ապացույց համարվող Պ 226 մոդելի ատրճանակը։
Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը պնդեց՝ ուսումնասիրվում է Հայկ Սարգսյանի կողմից տուժողին մարմնական վնասվածք հասցված ատրճանակը։
Ծրարը, որում գտնվում էր ատրճանակը, բացեց դատախազ Առաքելյանը, այնուհետև փոխանցեց դատավոր Դանիբեկյանին։