|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.14 |
| EUR | ⚊ | € 443.82 |
| RUB | ⚊ | ₽ 4.8865 |
| GBP | ⚊ | £ 508.24 |
| GEL | ⚊ | ₾ 140.76 |
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Մոսկվայում Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի ձերբակալելու մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձը 2025 թվականի դեկտեմբերին ժամանել է Մոսկվա «Մոլդովայի անվտանգության ծառայության համար ՌԴ անվտանգության դեմ ուղղված առաքելություն կատարելու համար»։ Առգրավված կապի սարքավորումների մեջ հայտնաբերվել է մոլդովացի հետախուզության աշխատակցի հետ նամակագրություն, որը հաստատում է մեղադրանքները։
Անվտանգության դաշնային ծառայության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 275.1 հոդվածի համաձայն (գաղտնի համագործակցություն օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա կազմակերպության հետ) և նշանակել է նախնական կալանք։ Հոդվածը նախատեսում է մինչև ութ տարի ազատազրկում։
Ծառայությունից հայտնել են, որ կալանավորվածն արդեն խոստովանական ցուցմունք է տվել։