|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ հեղինակավոր transfer News պարբերականը հաղորդել է Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության մասին: Հայ ֆուտբոլիստի տեղափոխության մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, սակայն բրիտանական ԶԼՄ-ները վստահեցնում են, որ Մխիթարյանն արդեն ժամանել է Լոնդոն և Արսեն Վենգերի թիմում կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
«Մանչեսթեր Յունայթեդի» երեկվա մարզումից հետո երկրպագուներից մեկը նկատել է, որ մարզաբազայից դուրս գալուց հետո Մխիթարյանը հրաժեշտ է տվել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբային և իր գործակալ Մինո Ռայոլայի հետ մեկնել Լոնդոն:
Հաղորդվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը «Արսենալ»-ում իր նորամուտը կնշի առաջիկա հանգստյան օրերին:
Հիշեցնենք, որ «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը պայմանագիր կստորագրի մանչեսթերյան ակումբի հետ: Հայ ֆուտբոլիստը ներառված է հենց այս գործարքում:
