|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
«Իրավունք» թերթը գրում է. «Բաքվի գերությունից այսօր վերադարձած Վագիֆ Խաչատրյանը դեռ հիվանդանոցում է, հիվանդանոցային բուժման կարիք դեռ ունի։ Այս մասին «Իրավունքին» պատմեց դուստրը՝ Վերա Խաչատրյանը․
-Հայրիկը բարձր տրամադրություն ունի, կարոտած ա շատ, մեզանից է հարցնում, նրան հետաքրքիր է ամեն ինչ։ Գերությունից բացարձակ չենք խոսում, ոչ ինքը, ոչ մենք այդ թեման չենք արծարծում։ Էական փոփոխություններ հայրիկիս մոտ չենք նկատում, ուղղակի ծերացել է շատ, աչքերում էլ խորը թախիծ կա, պարբերաբար աչքերը լցվում է։