|
Փոխարժեքներ
21 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.21 |
| EUR | ⚊ | € 444.85 |
| RUB | ⚊ | ₽ 4.8685 |
| GBP | ⚊ | £ 511.21 |
| GEL | ⚊ | ₾ 140.89 |
«Աշխարհն այժմ ապրում է մի վիճակի անցում դեպի մի այլ վիճակ, որտեղ միակ օրենքը ամենաուժեղի օրենքն է»,- այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի ելույթը հեռարձակվել է X սոցիալական մեդիա հարթակի Ելիսեյան պալատի էջում։
Ֆրանսիական պետության ղեկավարը խոսել է համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակի մասին Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) ժամանակ, որը տեղի է ունենում Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 19-ից 23-ը։
«Նայեք այն իրավիճակին, որում մենք հայտնվել ենք։ Դա անցում է դեպի կանոններից զուրկ աշխարհ, որտեղ միջազգային իրավունքը խախտվում է, և որտեղ միակ օրենքը, որը, կարծես, նշանակություն ունի, ամենաուժեղի օրենքն է», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Նա նշել է, որ աշխարհում բռնության մակարդակը բարձրանում է։ Մակրոնի խոսքով՝ 2024 թվականին գրանցվել է ավելի քան 60 զինված հակամարտություն։ Ֆրանսիայի նախագահը այս թիվը անվանել է «բացարձակ ռեկորդ»։
Ինչպես նշել է պետության ղեկավարը, հակամարտությունները գնալով ավելի են ազդում ոլորտների լայն շրջանակի վրա, այդ թվում՝ թվային ոլորտի, առևտրի և տիեզերքի վրա։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն պահում է որպես մի ուժ, որը ձգտում է հպատակեցնել Եվրոպային` պարտադրում է առևտրային գործարքներ, պահանջում է գնալով ավելի մեծ զիջումներ և մաքսատուրքերն օգտագործում է որպես ճնշման գործիք՝ ընդհուպ մինչև տարածքային ինքնիշխանության դեմ ոտնձգություններ։
Մակրոնի խոսքով՝ Վաշինգտոնը հարվածի տակ է դնում ԵՄ արտահանման շահերը և աշխարհը մղում դեպի «առանց կանոնների» մոդելի, որտեղ գործում է միայն ուժեղի իրավունքը։ Նա ընդգծել է, որ սակագների անվերջ ներդրումն անընդունելի է, իսկ Եվրոպան պարտավոր է պաշտպանել իրեն և իր տնտեսական շահերը։
Ֆրանսիայի առաջնորդը առանձնահատուկ նշել է, որ իրավիճակը հասել է աբսուրդի` Եվրամիությունն առաջին անգամ կարող է մտածել ԱՄՆ-ի՝ մի երկրի դեմ պաշտպանական մեխանիզմներ կիրառելու մասին, որը պաշտոնապես համարվում է դաշնակից։ Մակրոնը սա անվանել է «խենթություն», սակայն խոստովանել է, որ այլ ելք կարող է չմնալ։