կարևոր
892 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-19 17:01
Հասարակություն

Գառնիկ Դանիելյանն ու Լևոն Քոչարյանը տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին

Գառնիկ Դանիելյանն ու Լևոն Քոչարյանը տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ Լևոն Քոչարյանի հետ այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։

«Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկեր Լևոն Քոչարյանի հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։

Տղաները պատվով են տանում այս փորձությունը։ Վճռական են տրամադրված և հավատում են, որ համախմբված պայքարը տալու է իր արդյունքները։

Նարեկ Սամսոնյանն արդեն 11-րդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում։ Այս առումով, հրավիրում եմ պատկան մարմինների, ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությունը։ Նարեկն ունի առողջական խնդիրներ և անհապաղ վիրահատության կարիք։

Ես և գործընկերներս շարունակելու ենք հետևողական լինել քաղբանտարկյալների, և ընդհանրապես, անազատության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության հարցում»։