|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին, Նարեկ Սամսոնյանինը՝ Արտուշ Գաբրիելյանին։ Այս մասին հայտնել են փաստաբաններ Արսեն Բաբայանը և Ռուբեն Մելիքյանը։
«Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանին:
Դատական նիստը նշանակվել է այսօր, ժամը 23:00-ին»,- գրել է Բաբայանը:
«Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդությունը «մակագրվել է» դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Նիստը կսկսվի շուտով՝ երևի մաքսիմում մեկ - մեկուկես ժամից Շենգավիթի դատարանում»,-գրել է Մելիքյանը:
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է ներկայացվել՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։