|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քննիչը չի թույլատրել ԱԺ պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Էլինար Վարդանյանը եւ Լեւոն Քոչարյանը տեսակցեն Վազգեն Սաղաթելյանին: Այս մասին հայտնել է Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը:
«Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունից առաջ քննիչին տեղեկացրեցի, որ քննչականի բակում պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Լեւոն Քոչարւյանը, Էլինար Վարդանյանը ցանկություն են հայտնել տեսնել Վազգենին: Միջնորդեցի ապահովել վստահորդիս իրավունքը եւ թույլ տալ, որպեսզի հանդիպի պատգամավորներին:
Քննիչը միջնորդությունս անհիմն մերժեց:
Սա նույնպես հստակորեն հաստատում է մեր պնդումը, որ Վազգենի եւ Նարեկի նկատմամբ իրականացվում է քաղաքական վրեժ:
Հիշեցնում եմ, որ նախկինում պատգամավորներն անարգել մուտք են գործել քննչականներ եւ անարգել հանդիպել են ձերբակալվածներին»,- գրելէ նա: