կարևոր
418 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 17:59
Հասարակություն

Փողոցային շարժում ենք սկսելու, պետք է հանրային ճնշում լինի. Արցախի պետնախարար

Փողոցային շարժում ենք սկսելու, պետք է հանրային ճնշում լինի. Արցախի պետնախարար

Ինքս հակված եմ, որ պետք է հանրային ճնշում լինի ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ քիչ հավանական համարելով  աջակցության ծրագրերում ՀՀ կառավարության կողմից փոփոխությունները։

«Հանդիպելով տարբեր քաղաքացիների հետ, հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ փողոցային շարժում ենք սկսելու, տեղի կունենա հանրահավաք, կհասկանանք ինչ կարող ենք անել»,- նշել է պետնախարարը։
Նա ընդգծել է, որ արցախցիների սոցիալական վիճակն ու արտագաղթն են դրդում նման քայլերի։

«Այսօր ունենք 20-25.000 արտագաղթած հայրենակից, բայց եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը, ապա արցախցիների մեծ մասը այստեղ չէր լինի։ Փաստաթղթերի հետ կապված շատ խնդիրներ են առաջանում այնտեղ, շատերը գնում և հետ են գալիս։ Ինքս հարկ եմ համարում պատասխանատվություն վերցնել և փորձել ինչ որ բեկումնային վիճակ մտցնել»,- ասաց Ն. Իսկանդարյանը։

Պետնախարարն անդրադարձավ նախորդ տարվա արցախցիների շարժմանը, որն որոշակի հաջողություներ էր գրանցել։
«Առաջին իսկ օրվանից, շփվելով ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, տեսնում էի նրանց վերաբերմունքն արցախցիների մասով։

Ինքս կողմնակից էի, որ լինի հանրային ճնշում։ Այն ինչ տեղի ունեցավ մայիս-հունիս ամիսներին, երբ մենք հավաք արեցինք ու վրան տեղադրեցինք, որին հաջորդեց բնակարանային ծրագրի փոփոխությունը։ 150-ից ավելի բնակավայրեր 3 միլիոնանոց գոտուց տեղափոխվեցին 4 միլիոնանոց գոտի և 2 ամիս մեր հայրենակիցները ստացան 40.000-ական բնակվարձ։ Մոտ 50.000 արցախցի ստացավ 4 միլիարդ դրամի աջակցություն։ Շատ արցախցիներ մեզ մեղադրում են՝ ինչու՞ վրանը հանեցիք։ Եթե փողոցում լիներ 10.000-ի փոխարեն 20 կամ 30.000 մարդ, ապա վստահեցնում եմ, որ մեր դիրքերն ավելի ամուր կլինեին և մեր բանակցություններն այլ ընթացք կունենաին»,- ասաց Ն. Իսկանդարյանը։