|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Մեր ձևով» շարժումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի´ հայրենակիցներ,
Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում։
Ցավով արձանագրում ենք, որ մեր հայրենիքում հաստատվել են հակաժողովրդավարական կարգեր, որոնց պայմաններում մեկ մարդ է որոշում` ով և ինչքան պետք է կալանավորված լինի, իսկ վճիռները հրապարակում է ոչ թե դատարանը, այլ իշխող ընտանիքին պատկանող թերթը՝ դատական նիստի ավարտից մեկ օր առաջ։
Հայկական պետականությունը խորը ճգնաժամ է ապրում, որը պետք է հաղթահարենք միասին։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի մեկ մարդու գրպանային պետություն։ Որքան էլ որ անելանելի թվա իրավիճակը ու որքան էլ բիրտ լինի գործող իշխանության ճնշումը, մենք ոչ մի վայրկյան չե´նք դադարեցնելու պայքարը։
Վստահ ենք, որ միասնաբար հաջողելու ենք ու հաղթելու ենք՝ մեր ձևով»։