կարևոր
667 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-12 20:34
Հասարակություն

Մնալու ենք Ազատության հրապարակում մինչև իշխանությունը քննարկի մեր պահանջները և իրականացնի դրանք․ Արցախի նորանշանակ պետնախարար

Մնալու ենք Ազատության հրապարակում մինչև իշխանությունը քննարկի մեր պահանջները և իրականացնի դրանք․ Արցախի նորանշանակ պետնախարար

Ազատության հրապարակում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնությամբ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների հանրահավաք է կազմակերպվել։ «Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները»,- հայտնել են կազմակերպիչները։

 Նշենք՝ հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։

Արցախցիներն Ազատության հրապարակում անժամկետ նստացույց հայտարարեցին։