կարևոր
1636 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-15 16:22
Քաղաքական

Պետք չէ մոռանալ ՔՊ մոտեցումը հայ գերիների հարցում. Ալենը վկա․ Տարոն Ղազարյանի արձագանքը

Պետք չէ մոռանալ ՔՊ մոտեցումը հայ գերիների հարցում. Ալենը վկա․ Տարոն Ղազարյանի արձագանքը

ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Տարոն Ղազարյանն անդրադարձել է հայ գերիների վերադարձի շուրջ իշխանության շահարկումներին՝ գրելով․

«Ընդդիմությունից շատ որևէ քաղաքական միավոր չի ցավել մեր հայրենակիցների գերևարմամբ ու համարել պատվի խնդիր։

Հետևաբար, ընդդիմության ուրախանալու-չուրախանալու մասին ՔՊ-ականների զեղումներն անտեղի են։

Պետք չէ մոռանալ ինչի արդյունքում են երբևէ ազատ արձակված ու մինչ օրս զրկանքներ կրող մեր հայրենակիցնեը հայտնվել Բաքվի բանտերում։

Պետք չէ նկատի չառնել, որ նրանք երկար են գերության մեջ մնացել, որովհետև ՔՊ-ին այդպես է պետք եղել ընտրություններին ընդառաջ։

Պետք չէ մոռանալ բոլոր էն հնարավորությունների մասին, որոնցով կարելի էր ավելի վաղ վերադարձնել գերիներին, առաջիկա ընտրություններից շատ ավելի վաղ, ընդհուպ մինչև Թրամփի առաջարկը, որը մերժվեց Նիկոլի կողմից։

Պետք չէ մոռանալ ՔՊ մոտեցումը հայ գերիների հարցում. Ալենը վկա։

Ընդհանրապես, բոլորի վերադարձի ու այլևս գերիներ չունենալու համար էս նախընտրական գովազդների վրայով անցնել ու իշխանությունից հեռացնել է պետք մեր հայրենիք ու հայրենակիցներին գերության հանձնողներին»։

Հիշեցնենք՝ 07․12․2021 թվականին համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ Ալեն Սիմոնյանը մի քաղաքացու հետ զրուցում էր գերիներից՝ նշելով՝ ինքը գերիներին համարում է, որ չկան, իր համար չկան: Նրա խոսքով գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են: