|
Փոխարժեքներ
14 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.83 |
| EUR | ⚊ | € 444.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.8304 |
| GBP | ⚊ | £ 512.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր ռազմական հարվածների սպառնալիքներն անընդունելի են, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՌԴ-ն խստորեն դատապարտում է Իրանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունը։ Մոսկվան զգուշացնում է ծանր հետևանքների մասին նրանց համար, ովքեր պլանավորում են արտասահմանից ոգեշնչված անկարգությունները որպես պատրվակ օգտագործել Իրանի դեմ 2025 թվականի հունիսին կատարված ագրեսիան կրկնելու համար։ Նման գործողությունները նաև սպառնալիք են ներկայացնում միջազգային անվտանգության համար»,-նշել է նա։