|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօրվա դատական նիստում քննվեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցների վերանայման հարցը: Դատարանը մեղադրյալների անձերի նույնականացումից հետո անցավ խափանման միջոցի հարցի քննությանը: Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը միջնորդեց կրկին 3 ամսով երկարաձգել տղաների կալանքի ժամկետը՝ պատճառաբանելով ազատության մեջ մնալու պարագայում նույն արարքը կատարելու ռիսկի առկայությունը: Պաշտպաններ Արսեն Բաբայանն ու Ռուբեն Մելիքյանը առարկեցին միջնորդության դեմ: Այնուհետև դիրքորոշում հայտնեցին Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը: Նարեկ Սամսոնյանի խոսքի ժամանակ իրավիճակը դատական նիստերի դահլիճում լարվեց. Բուռն վեճի բռնվեցին Նարեկ Սամսոնյանն ու հանրային մեղադրող Հայկ Ավետյանը: Պաշտպանները միջնորդեցին վերացնել խափանման միջոց կալանքը, իսկ դրա անհնարինության դեպքում կիրառել ազատազրկման հետ չկապված խափանման միջոց:
Լսելով կողմերին՝ դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով:
Դատարանի որոշման մասին լսելով՝ Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ հայտարարեց: