|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Արմեն Չարչյանի կալանքի դեմ բողոքի միջնորդությունը քննելու։ Որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանը հայտնեց, որ ներկա պահին Արմեն Չարչյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում է, տեղափոխել են շաբաթ օրը։
«Հիմքերի տեսանկյունից՝ դատախազը շարունակում է պնդել, որ քննությանը խոչընդոտելու ռիսկը մեծ է, ու առկա պայմաններում եթե մնա ազատության մեջ, վկաների վրա ազդեցություն կգործադրի: Մենք ներկայացրել ենք մեր հակափաստարկները»,- ասաց նա:
Ալեքսանյանի խոսքով՝ մեղադրական բնույթի ցուցմունք, պաշտպանության կողմի գնահատմամբ, առկա չէ։ «Վկաներն ասում են, որ պարոն Չարչյանի խոսքերը որպես հարկադրանք չեն դիտել, այլ՝ հորդոր, խնդրանք»,- ասաց նա: