կարևոր
418 դիտում, 45 րոպե առաջ - 2025-12-05 15:20
Հասարակություն

Ֆինլանդիայի Սոցիալ-Դեմոկրատական Կուսակցություն միջազգային քարտուղարը շնորհավորել է ՀՅԴ 135-ամյակի առթիվ

Ֆինլանդիայի Սոցիալ-Դեմոկրատական Կուսակցություն միջազգային քարտուղարը շնորհավորել է ՀՅԴ 135-ամյակի առթիվ

Ֆինլանդիայի Սոցիալ-Դեմոկրատական Կուսակցություն միջազգային քարտուղար Տերո Շեմեյքան շնորհավորական ուղերձ է հղել ՀՅԴ 135 ամյակի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի ընկերներ,

Ֆինլանդիայի Սոցիալ-Դեմոկրատական Կուսակցության անունից ցանկանում ենք մեր ամենաջերմ շնորհավորանքները հղել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, Հայաստանի Սոցիալիստական Կուսակցությանը, Ձեր 135-ամյակի կապակցությամբ՝ 2025 թ. դեկտեմբերի 6-ին։

Մենք ապրում ենք ավելի ու ավելի բարդացող աշխարհում, որտեղ սոցիալ դեմոկրատիան պահանջված է ավելի քան երբևէ։ Միասին մենք կանգնած ենք որպես ժողովրդավարության, արդարության, հավասարության, կայուն զարգացման, խաղաղության և մեր քաղաքացիների բարեկեցության պաշտպաններ՝ միաժամանակ անշեղորեն աշխատելով համաշխարհային առաջընթացի և բոլորի բարեկեցության համար։

Մաղթում ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակական հաջողություններ ունենա առաջիկա տարիներին»։