|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Հարգելիներս, այս չքնաղ հացենիները ՀՈԱԿ-ի վաստակաշատ մասնագետները օրերս հատեցին։ Ո՞ր իրավական ակտով են հատվել ծառերը, մենք պետության մեջ ենք, թե՞ կամայականների լծի տակ։ Հատուկ տեղադրում եմ էջիս վիդեոյի ֆոտո կադրերը, ոչ մի վնասվածք այս ծառերը չունեն, փաստ է, որ առողջ և ամուր բույսեր էին, հատման որոշումը՝ հանցանք։ Մեկ պարզ բան չեն հասկանում, որ նույնիսկ փոխարինող նորատունկերին պաշտպանել է պետք և հասուն ծառերը և ջուրն էին արմատներով մակերես բարձրացնելու և արևից ստվերացնեին…
Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծավալը՝ պահանջված հիգիենիկ ցուցանիշից 5 անգամ հիգիենիկ նորմատիվից պակաս է։ Բնակչությունը թթվածնաքաղցի և թունավորման ռիսկի մեջ է, սա շատ լուրջ հետևանքներ ունի։ Այս սուզանավում բոլորս ենք։