Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 451.57 |
RUB | ⚊ | ₽ 4.5785 |
GBP | ⚊ | £ 517.23 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Անկախ լրագրող Նիկոլ Փաշինյանը (ենթադրվում է՝ Ադրբեջանի խնդրանքով) հարց է ուղղել ՀՀ առաջին նախագահին․ «Ի՞նչ իրավական ակտով էր թույլ տրվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։
Այս հարցի պատասխանը ստանալու համար ճիշտ կանի՝ դիմի ԵԱՀԿ ՄԽ՝ որպես հակամարտության կարգավորման միակ միաջազգային ձևաչափի։ Արցախյան հակամարտության կարգավորման ողջ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ-ն, խորապես տիրապետելով հակամարտության պատմությանն ու էությանը, երբեք չի բարձրացրել այդ հարցը և որևէ կերպ այն չի համարել խնդրահարույց։
Հ․Գ․ Ի միջի այլոց, ի՞նչ իրավական ակտով են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից հեռացվել 2019 թ․ մարտին Ստեփանակերտում Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, 2019 թ․ օգոստոսին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և 2020 թ․ մայիսին՝ Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պաշտոնական հայտարարությունները։ Այլապես վերոնշյալ հարցը չէր առաջանա։
Պետք չէ վախենալ Ադրբեջանից ու ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ․ չէ՞ որ 2025 թ․ օգոստոսի 8-ից հետո Կամբոջայի և Հայաստանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել»։