կարևոր
7288 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-04 11:41
Աշխարհ Արցախ

Գերմանիայի կանցլերի պաշտոնական կայքից հանվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին հատվածը

Գերմանիայի կանցլերի պաշտոնական կայքից հանվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին հատվածը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կայքից հանվել է նրա հայտարարության այն հատվածը, որտեղ նշվում էր Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու անհրաժեշտության մասին։

Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի վերաբերյալ կայքում հրապարակված հաղորդագրության ներկայիս տարբերակի համաձայն՝ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։

Մինչդեռ, ըստ հաղորդագրության սկզբնական տարբերակի, Շոլցը հայտարարել է, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա»։