|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը հայտարարությամբ է հանդես եկել.«Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնումը անշահախնդիր նվեր է մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին: Տարածքը հիմնադրամի կողմից վարձակալված չէ և շարունակում է համարվել համայնքային սեփականություն: Հիմնադրամի պայմանը եղել է մեկը` այգու տարածքում 99 տարով պետք է արգելվի որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեություն և այն պետք է ծառայի միայն որպես հանգստի գոտի երևանցիների համար: Այգու սպասարկումն ու խնամքը մշտապես իրականացնելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ 48 ծառ վերատնկվել և վերատնկվելու է այգու եզրային հատվածում: Արդյունքում ծառերի քանակը քառապատկվելու է, իսկ կանաչ տարածքը կրկնապատկվելու է»:
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիա տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի մոտ. բողոքի ակցիայի մասնակիցները մտան քաղաքապետարանի շենք՝ պահանջելով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներքև իջնի և պարզաբանի՝ ինչո՞ւ են ծառերը հատվել: