close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+25°
+32°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.02
GBP1614.45
EUR1546.97
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մյասնիկյան հրապարակին հարակից այգում ծառերը կտրել են՝ նորերը տնկելու համար. այգին բարեկարգվում է

Քաղաքական

16 Մայիսի 2018, 16:58
 Մյասնիկյան հրապարակին հարակից այգում ծառերը կտրել են՝ նորերը տնկելու համար. այգին բարեկարգվում է

2017 թ. դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստում ավագանին քննարկել և հավանություն էր տվել նախագծին, ըստ որի` Երևան քաղաքի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող` Իտալիայի, Բեյրութի, Խորենացի և Գրիգոր Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին պետք է բարեկարգվի «Վարդանյան» բարեգործական հիմնադրամի կողմից:

Երեկ սոցիալական ցանցերում լուսանկար հրապարակվեց ու ահազանգ  հնչեցվեց, որ բարեկարգելու անվան տակ «Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակում»՝ այգում, ծառահատումներ են եղել ու շինարարական աշխատանքներ են իրականացվում:

Նշենք, որ այս մասին ամիսներ առաջ բարձրաձայնում էր նաև «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Նա, ելնելով ծառերի կոճղերի խոնավությունից ու թեփից, եզրակացություն էր արել, որ հաստափոր ծառերը նոր են հատվել:

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ  բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն: «Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին: 

Որոշման նախագիծը ներկայացնելիս նշվել է, որ, բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը: 

Այսօր մի խումբ մարդիկ հավաքվել էին այգու մոտակայքում, մտել տարածք: Այստեղ էր եկել Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ով հավաստիացնում էր, որ հատված ծառերի փոխարեն տնկվելու են նորերը:  «Որևէ մեկն ինքնագործունեություն չի իրականացրել,  ամբողջը եղել է համաձայնեցված, մասնագիտական քայլերով: Այգին հիմա այս տեսքին է՝ ավելի լավը կառուցելու համար»,- ասաց փոխքաղաքապետը:

«Վարդանյան» բարեգործական հիմնադրամից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica