|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը Հայաստանում գրանցվել է 3773 պատահար։ Այդ պատահարների հետևանքով զոհվել է 226 մարդ, իսկ վիրավորվել՝ 5639-ը։ Այս մասին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը՝ ի պատասխան «Armenian News»-ի թղթակցի հարցման։
2022 թվականին երկրում տեղի է ունեցել 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 321 մարդ, վիրավորվել՝ 6153-ը։
2023 թվականին գրանցվել է 4613 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 378 մարդ, վիրավորվել՝ 6537-ը։
2024 թվականին տեղի է ունեցել 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել՝ 6116-ը։