|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
NEWS.am–ի տեղեկություններով, Ախտոյանների ընտանիքը, որին Մերձավանից վտարելու համար համայնքի բնակիչները ստորագրահավաք էին սկսել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո, հեռացվել է Մերձավանից։
Քննչական կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կիրառվել է անվտանգության միջոց:
«Անվտանգության տեսակի հետ կապված չենք մեկնաբանում»,–նշեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին համայնքի բնակիչները ստորագրահավաք էին սկսել Ախտոյանների ընտանիքին գյուղից հեռացնելու պահանջով։
Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը երկրում չէ։ Մհեր Ախտոյանը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի քեռորդին է։