|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այս փուլում դատարանն ուսումնասիրում է հետազոտման ենթակա ապացույցները։ Սուրեն Մանուկյանի փաստաբանական խմբի անդամ Աշոտ Ապրեսյանը միջնորդեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը ենթադրաբար առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար ենթադրաբար շորթելու մեջ։