կարևոր
1291 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-30 21:52
Տարածաշրջան

Վրաստան ամենամեծ թվով այցելություններ եղել են ՌԴ-ից, Թուրքիայից և Հայաստանից

Վրաստան ամենամեծ թվով այցելություններ եղել են ՌԴ-ից, Թուրքիայից և Հայաստանից

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում (հուլիս-օգոստոս-սեպտեմբեր) ամենամեծ թվով այցելուներ՝ ավելի քան 567 հազար, գրանցվել են Ռուսաստանի Դաշնությունից. սա կազմում է այցելուների ընդհանուր թվի 26.1 տոկոսը։ Երկրորդ տեղում է Թուրքիան՝ 16.5%-ով, իսկ երրորդում Հայաստանը՝ 11.8%-ով։

Ըստ այդմ, երրորդ եռամսյակում ամենաշատ այցելություններ եղել են Ռուսաստանի Դաշնությունից (664.6 հազար), Թուրքիայից (430 հազար) և Հայաստանից (329.3 հազար)։

Geostat-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, 2025 թվականի երրորդ եռամսյակում Վրաստան է մուտք գործել 3 միլիոն միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 6.6 տոկոսով ավելի է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Ժամանողների 40.7%-ը 31-50 տարեկան ճանապարհորդներ են եղել։ 2025 թվականի առաջին երկու եռամսյակում՝ հունվարից մինչև հունիս, Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 770 հազար 714 քաղաքացի. սա Ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրությունն է։ 2025 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից Վրաստան գրանցվել է սահմանային անցման 271 հազար 988 դեպք, իսկ երկրորդ եռամսյակում՝ 498 հազար 726։

Վիճակագրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում վրացական սահմանը լքել է Ռուսաստանի 535 հազար 48 քաղաքացի։