Փոխարժեքներ
22 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.51 |
EUR | ⚊ | € 443.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6796 |
GBP | ⚊ | £ 509.2 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կոշտ քննադատեց իշխանության և ՔՊ պատգամավորների գործողությունները՝ մեղադրելով նրանց ընդդիմության վրա հարձակումներ գործելու և սեփական ձախողումները քողարկելու մեջ։
«Ակնհայտ է, որ ՔՊ-ականները առավոտյան բարձր վիտամինացված նախաճաշ են կերել և որոշել են հերթական անգամ իրենց ձախողումները քողարկելու համար հարձակում գործել ընդդիմության դեմ»։
Խաչատրյանը մեջբերեց Կարլ Կլաուզևիցին՝ ասելով․
«Նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին՝ դրանով քողարկելով իր իրական նպատակները։ Այսօր երկու նվաճող ունենք՝ դրսից Ալիևը և ներսից՝ ՔՊ-ն, որը ժողովրդին խաբեությամբ զավթել է իշխանությունը՝ խոստանալով Շուշիի և Հադրութի դեօկուպացիա»։
Պատգամավորը նաև անդրադարձավ ցորենի ներմուծման թեմային, նշելով, որ իշխանության սխալ քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրել է մատակարարման առնվազն 20 տոկոսը․
«Ձեր հանճարեղ քաղաքականության հետևանքով Ադրբեջանը բռնազավթեց Արցախը, իսկ մենք կորցրինք մեր ցորենի մատակարարումների 20 տոկոսը։ Հայաստանի վարելահողերի կեսը չի մշակվում, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում»։
Խաչատրյանը եզրափակեց՝ շեշտելով, որ ղազախական ցորենի տեղափոխումը Ադրբեջանի տարածքով ներկայացնելը որպես ապաշրջափակում՝ անամոթ կեղծիք է․
«Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր տարածքով գոնե մի ճանապարհ ապաշրջափակելու ուղղությամբ։ Սա պարզապես հերթական մանիպուլյացիան է»։
Մանրամասն՝ տեսանյութում։