|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել միության գործունեությունը, այնուհետև քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները:
Մասնավորապես, երկուստեք կարևորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը, մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդիրը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, և պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ընկերությունների հետ: Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում ՏՏ ոլորտը կառավարությանը կներկայացնի բնագավառի զարգացմանն ուղղված հստակ ծրագրեր՝ դրանք համատեղ իրականացնելու նպատակով: