|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) ներկայացնող, ինչպես նաև այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել լավագույն ՏՏ ստարտափի մրցանակի նախաձեռնությունը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է այս բնագավառում ակտիվ ներգրավվածություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին հնարավորինս սեղմ ժամկետներում հանդես գալ ոլորտի դինամիկ զարգացումն ապահովող համաձայնեցված առաջարկություններով ու նախաձեռնություններով, մասնավորապես՝ կրթական և այլ բնագավառների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև նորաստեղծ «Թվային Հայաստան» հիմնադրամի համակարգող գործառույթներին՝ թվային օրակարգի ձևավորման և հետագա իրականացման գործում ընկերությունների մասնակցության համատեքստում:
Տեղեկացնում են կառավարության լրատվականից: