կարևոր
1450 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-22 08:18
Հասարակություն

Վաղարշապատում Նիկոլի սրտի թեկնածուն ամենևին էլ Արգիշտին չէ․ «Իրավունք»

Վաղարշապատում Նիկոլի սրտի թեկնածուն ամենևին էլ Արգիշտին չէ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.
«Իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ն իր քաղաքապետի թեկնածուին՝ Արգիշտի Մեխակյանին դարձնելու է, պարզապես, քավության նոխազ: Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, որն ագրեսիվ ելույթներով է հանդես գալիս ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ հոգեւորականության:

Այս ուղղությամբ, ըստ էության, Արգիշտի Մեխակյանը չի արդարացնում Փաշինյան Նիկոլի սպասումները, միեւնույն ժամանակ, հեչ նիկոլավարի չի լինի Արցախի ազատագրողներից Մեխակ Մեխակյանի որդուն քաղաքապետ դարձնելը, ուստի՝ իշխանությունը ժպտալու է Արգիշտիի դեմքին, բայց տակից սատարելու է Հարություն Մկրտչյանին:

Նույն աղբյուրներն ասում են, որ բոլորը սա հասկացել են, միայն Արգիշտին է ինչ-որ պատրանքներով ապրում, թե հեսա-հեսա քաղաքապետ է դառնալու:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում