կարևոր
406 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-01 12:25
Հասարակություն

ՔՊ-ն կխոշորացի այն համայնքները, որտեղ պարտվել է և չունի իր սրտի թեկնածուն․ Արման Ղազարյան

ՔՊ-ն կխոշորացի այն համայնքները, որտեղ պարտվել է և չունի իր սրտի թեկնածուն․ Արման Ղազարյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը կոշտ քննադատությամբ հանդես եկավ՝ ընդդիմանալով վարչատարածքային բաժանման մասին կառավարության առաջարկին։ Նա մեղադրեց իշխանություններին օրենքի խախտմամբ նախագիծ բերելու մեջ՝ առանց համայնքային լսումների և հանրային քննարկումների։

«Օրենսդրությամբ խախտմամբ նախագիծ եք բերել… եկեք անկեղծ ասեք՝ Վաղարշապատում ձեր սրտի թեկնածուին չկարողանալով անցկացնել, փորձում եք Խոյ համայնքն էլ միացնել՝ ձեր թեկնածուին նշանակելու նպատակով», - նշեց պատգամավորը։

Ղազարյանը պահանջեց ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը կհաստատի, որ համայնքային լսումներ իրականացվել են, և ընդգծեց՝ իշխանությունը փորձում է քաղաքական խնդիրները լուծել վարչական լծակներով։

Մանրամասն՝ տեսանյութում։