կարևոր
466 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-20 15:41
Հասարակություն

Սա կոչվում է՝ քաղաքական պատվեր եւ իշխանության ուզուրպացիա. Ռուբեն վարդապետ

Սա կոչվում է՝ քաղաքական պատվեր եւ իշխանության ուզուրպացիա. Ռուբեն վարդապետ

Մայր Աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝  ֆեյսբուքում հրապարակելով Միքայել Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից, գրել է.

«Նամակ համակենտրոնացման ճամբարից

Միայն այս նամակի հեղինակի հետ պատահածը ինձ պարտադրում է չվստահել ՀՀ արդարադատության համակարգի եւ ուժայինների որեւէ ասածին, ձայնագրածին եւ փաստարկածին։

Աղաղակող վկայություններ են՝ ապօրինի գաղտնալսումների հրապարակման փաստերը, օրենքով ձեռք բերված գաղտնալսումների ապօրինի մոնտաժված հրապարակումները, Արագածոտնի թեմի քահանաների բերման ենթարկման ամբողջ պատկերը՝ սպառնալիք, շանտաժ եւ այլն։ Սա կոչվում է՝ քաղաքական պատվեր եւ իշխանության ուզուրպացիա։

Տպավորություն է, որ Պետությունը դուրս է եկել սահմանադրականության ռելսերից, իսկ իշխող վարչակազմի ներկայացուցիչների մեծ մասը՝ գործադիր եւ օրենսդիր ճյուղերից, աշխատավարձ եւ պարգեւավճար են ստանում արեւածագից մայրամուտ ստատուս գրելու եւ դատավոր-դատախազ-դահիճի դեր ստանձնելու։ Իսկ սա արդեն վերբալ ահաբեկչության է նման»։