|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, և դատավոր Բախշիյանի կալանավորումը վերջին մեխն էր այն դագաղի վրա, որն այսօր անվանում ենք դատական համակարգ և արդարադատություն, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը։
«Այս ֆոնին շարունակական լռություն են պահպանում եվրոպական կառույցները։ Սա, կամա թե ակամա, մեզ բերում է որոշ եզրակացությունների, որ այսօր Հայաստանի կառավարությունը և ԵՄ կառույցները մտել են մի փուլ, որը կոչվում է քաղաքական առևտուր։ Մեզ շատ հետաքրքիր է, թե ԵՄ կառույցների կողմից լռության գինը որն է», - ասաց Վահե Հակոբյանը։