Փոխարժեքներ
14 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 442.18 |
RUB | ⚊ | ₽ 4.7703 |
GBP | ⚊ | £ 507.67 |
GEL | ⚊ | ₾ 141.31 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ Վրաստանի Սահմանադրական դատարան ներկայացվելիք հայցը պատրաստ կլինի մի քանի օրից։ Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Հայցը պատրաստ կլինի մի քանի օրից։ Այս հայցը կներկայացվի Վրաստանի Սահմանադրական դատարան։ Մեր երկրին խաղաղություն է պետք. կարևոր է կատարելագործել ժողովրդավարական համակարգը։ Այս սահմանադրական հայցը ծառայում է հենց այդ նպատակին։ Դուք գիտեք, որ այսօր մեր քաղաքական համակարգում կան քաղաքական կուսակցություններ, որոնք անընդհատ ուղղված են ոչնչացմանը։ Նրանց յուրաքանչյուր քայլը դեմ է ժողովրդավարական համակարգին։ Նրանք փորձում են ոչնչացնել Վրաստանում առողջ քաղաքական համակարգը, և դրա դեմ պետք է պայքարել սահմանադրական միջոցներով», -«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ հայցը կներկայացվի վրացական չորս կուսակցությունների դեմ, որոնք, նրա պնդմամբ, իրականում ներկայացնում են մեկ քաղաքական ուժ՝ «Միացյալ ազգային շարժումը»։