|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փոփ երաժշտության հանգուցյալ արքա Մայքլ Ջեքսոնի մայրը՝ Քեթրին Ջեքսոնը, պարտվել է AEG Live համերգային ընկերության դեմ դատական գործում. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Ջեքսոնի մայրը ընկերությանն անզգույշ մոտեցման մեջ էր մեղադրել, քանի որ ընկերության վարձած բժիշկն էր դարձել իր որդու մահվան պատճառը: Դատարանը, սակայն, որոշել է, որ AEG Live-ը պատասխանատու չէ Ջեքսոնի մահվան համար. թեեւ ընկերությունն է վարձել բժիշկ Քոնրադ Մյուրեյին, սակայն նա համապատասխան որակավորում է ունեցել: