|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Լոս Անջելեսում սկսվել է 2009-ին մահացած փոփի արքա Մայքլ Ջեքսոնի անձնական բժշկի դատավարությունը:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, Կոնրադ Մյուրեյը մեղադրվում է չկանխամտածված սպանություն իրագործելու մեջ:
Մեղադրող կողմը պնդում է, որ Ջեքսոնը մահացել է ցավազրկող դեղամիջոցի մեծ չափաբաժնից, բացի այդ` այն բանից հետո, երբ երգիչն իրեն վատ է զգացել, բժիշկը հապաղել է շտապ օգնություն կանչել: Մյուրեյի փաստաբաններն էլ պնդում են, որ Ջեքսոնն ինքն է դեղի սխալ չափաբաժին ընդունել, եւ ճակատագրական պահին բժիշկը սենյակում չի եղել:
Մյուրեյին սպառնում է 4 տարվա ազատազրկում: