|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ամերիկացի երգիր Մայքլ Ջեքսոնի Neverland ռանչոն 31 մլն դոլարով վաճառքի է դրվել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
2015 թվականին այն ավելի թանկ էր գնահատված՝ 100 մլն դոլար, սակայն 2 տարի անց գինը զգալիորեն նվազել էր՝ հասնելով 67 մլն դոլարի: Դրանից հետո օբյեկտը անշարժ գույքի շուկայից հանվել էր:
Ռանչոն գտնվում է Սանտա Բարբարայից 64.4 կմ հեռավորությամբ և զբաղեցնում է 1000 հա-ից մի փոքր ավելի հողատարածք: Շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 1200 քառակուսի մետր, որոնց մեջ են մտնում 3 հյուրատները, կինոթատրոն-ստուդիան, թենիսի կորտը, լողավազանը եւ մի քանի օժանդակ կառույցներ:
Երգիչը ռանչոն գնել է 1987 թվականին 19,5 մլն դոլարով: