կարևոր
934 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-12 13:15
Քաղաքական

Վալոդյա Գրիգորյանի տան դիմաց կազմակերպված ակցիայի մասնակիցները կառավարությանն ուղղված հանրագիր ստորագրեցին

Վալոդյա Գրիգորյանի տան դիմաց կազմակերպված ակցիայի մասնակիցները կառավարությանն ուղղված հանրագիր ստորագրեցին

Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները դիմելու են Կառավարությանը, որ Ախտոյաններին թույլ չտան ապրել համայնքում։

«Մենք հանրագրով դիմելու ենք Կառավարությանը, որով խնդրելու ենք, որպեսզի լարվածությունը թոթափելու համար դադարեցնեն Մհեր Ախտոյանի եւ նրա ընտանիքի բնակությունը Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում»,– հայտարարեց ներկաներից մեկը։

Նշենք՝ Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աջակիցներն այսօր՝ հոկտեմբերի 12–ին, բողոքի ակցիա են իրականացնում Մերձավանում։

Հավաքված քաղաքացիներն իրավապահներից պահանջում են արդար քննություն իրականացնել եւ պարզել հանցագործության բոլոր մասնակիցներին։