|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 10-ին Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքը առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպում է ուխտերթ՝ նվիրված Սրբոց Թարգմանչաց տոնին։
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ին` երեկոյան ժամերգություն։
Ժամը 18։30-ին կմեկնարկի ուխտերթը Էրեբունի համայնքում։
Վերադարձին եկեղեցու բակում կկատարվի Անդաստանի կարգ։
Ժամը 20։00-ին համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները հանդես կգան ստվերային թատրոնի ներկայացմամբ՝ պատմելով սուրբ թարգմանիչների մասին։
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, նույն եկեղեցում օծված վեմ-քարի վրա կմատուցվի Ս․ Պատարագ։