|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀԿ 15-րդ հերթական համագումարը սկսվեց ՀՀ օրհներգով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ համագումարին իր օրհնանքն է բերել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Արքեպիսկոպոսն ամբիոնից «Հայր մեր» աղոթքը հնչեցրեց:
ՀՀ նախագահը նշեց, որ համագումարի աշխատանքները կանցնեն հետևյալ հաջորդականությամբ` ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ նախագահի ընտրություն, ՀՀԿ ԳՄ անդամների ընտրություն և ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն: