Փոխարժեքներ
07 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Հոկտեմբերի 12-ից Եվրամիության երկրներ մտնելու կարգը փոխվում է` սահմանին կնիքի փոխարեն կլինի կենսաչափական նույնականացում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Նոր համակարգը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն հանդիսանում ԵՄ կամ Շենգենյան գոտու անդամ պետության քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։ Սահմանային անցակետերում ԵՄ և Շենգենյան գոտու պետությունները կգրանցեն յուրաքանչյուր մուտք և ելք՝ փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշմակնիքների դնելու գործելակերպը»,- ասված է հայտարարությունում։
Գրանցվող տվյալները.
Անձնական տվյալներ (անուն, ազգանուն, քաղաքացիություն և այլն),
Ճամփորդական փաստաթղթի տվյալներ,
Մուտքի և ելքի ամսաթիվ ու վայր,
Կենսաչափական տվյալներ՝ մատնահետք և դեմքի լուսանկարում։
Նոր կարգի սահմանման նպատակը, ըստ ԱԳՆ-ի, Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունն ամրապնդելն ու անվտանգությունը բարձրացնելն է։
«Համակարգն ավտոմատ կերպով կվերահսկի, թե արդյոք թույլատրելի է տվյալ անձի մուտքը, արդյոք չի գերազանցվել Շենգենյան գոտում կարճաժամկետ մնալու «90 օր յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում» կանոնը»,- հայտնում է արտգործնախարարությունը։
Նշվում է, որ համակարգը կգործի բոլոր արտաքին սահմանային անցակետերում՝ օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։ Գերատեսչությունը զգուշացրել է, որ սահմանի ստուգումն ավելի երկար կարող է տևել։