|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր մենք ականատես եղանք մի ամոթալի և խայտառակ իրադարձության իշխող ուժի կողմից: Նույնիսկ ես չէի պատկերացնում, որ այսքան ակնհայտ թուրքամետ քաղաքականությունը ողջունվի իշխանության կողմից, ես չէի պատկերացնի․ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Սա, այսպես կոչված, խաղաղասիրական դրսևորում էր, որը բերելու է նոր ավերածությունների և նոր ողբերգության։ Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ 1915 թվականի կրկնությունը նախապատրաստվում է հիմա ՀՀ իշխանությունների կողմից, որովհետև դու փաստացի ազդակ ես տալիս քո թշնամիներին, որ պատրաստ ես կատարել նրանց բոլոր նախապայմանները՝ հանուն, այսպես կոչված, խաղաղության: Իսկ իրականում խաղաղություն չի լինելու դրանով, դրանով թուրքական ախորժակը մեծանալու է, Ադրբեջանի նկրտումները Հայաստանի տարածքների նկատմամբ մեծանալու են»,- ասաց նա: