|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը միշտ պետք է աջակցեն միմյանց: Այդ մասին հայտարարել է Բաքվում այցով գտնվող` Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին. հայտնում է АПА-ն:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները շարունակվելու են նաև ապագայում:
«Մենք պատրաստ ենք աջակցել Ադրբեջանին բոլոր ոլորտներում: Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը միասնական են, բոլորը պետք է դա իմանան: Անհրաժեշտության դեպքում մեր զինված ուժերը պատրաստ են ամեն կերպ աջակցել միմյանց»,- ասել է Ջանիքլին: