|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան։ Այս մասին հայտնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» օրաթերթը։
«Այս պահին քաղաքում հանդարտ իրավիճակ է, բախումները դադարել են»,-հայտնում է օրաթերթը։
«Գանձասար» պարբերականը ավելի վաղ տեղեկացրել է, որ Հալեպում բախումներ են սկսվել տարբեր ուժերի միջև։ Ըստ թերթի՝ Հալեպի Շեյխ Մագսուտ և Աշրաֆիե շրջաններում տեղի է ունեցել ուժգին հրաձգություն, ռմբակոծություն Քասատի և կառավարական բանակի ստորաբաժանումների միջև: