|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Երեկ երկու հզոր պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայի Քամիշլի քաղաքի Մայամի պողոտայում:
Ինչպես տեղեկացնում է «Գանձասար»-ը, «Սթար» ճաշարանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 6 մարդ, այդ թվում՝ մեկ հայ: Վիրավորներից մեկի վիճակը կայուն ծանր է:
Պայթյունի հետևանքով նյութական մեծ վնասներ են կրել նաև ճաշարանի հարակից շենքները:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ պայթյունն իրականացվել է ահաբեկչական խմբավորումների կողմից հեծանվին կցված ականների միջոցով: