|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երեկ կեսօրին Սիրիայի Քամիշլի քաղաքում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել:
Ըստ «Գանձասար»-ի՝ քրիստոնյա հոգևորականի զգեստով ահաբեկիչը փորձել է մտնել «Մար Գաբրիել» սրահ, սակայն Տուրոնոյի ջոկատի պահակախմբի իրականացրած խուզարկության ընթացքում բացահայտվել է նրա` ականապատված լինելը, ինչից հետո ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն:
Պայթյունը տեղի է ունեցել Քընդի այգու դիմաց՝ «Մար Գաբրիել» սրահի մետ, որտեղ գտնվում է հատուկ այցելությամբ Քամիշլի ժամանած՝ սիրիացիների կաթողիկոս Մար Աֆրամ երկրորդը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 3 մարդ:
Կայքը տեղեկացնում է, որ կաթողիկոսի այցելության գլխավոր նպատակը եղել է սիրիացիների դեմ իրագործված եղեռնի զոհերի հիշատակին կառուցված` Սեֆոյի հուշարձանի բացումը, որը գտնվում է պայթյունի մոտակայքում:

