կարևոր
1096 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-06 22:47
Հասարակություն

Հոկտեմբերի 6-ը 44-օրյա պատերազմի նահատակ, ՀՅԴ անդամ Հակոբ Ռոստոմյանի հիշատակի օրն է

Հոկտեմբերի 6-ը 44-օրյա պատերազմի նահատակ, ՀՅԴ անդամ Հակոբ Ռոստոմյանի հիշատակի օրն է

Հոկտեմբերի 6-ը 44-օրյա պատերազմի նահատակ, պահեստազորի ավագ լեյտենանտ, ՀՅԴ անդամ Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հիշատակի օրն է։

2014 թ. օգոստոսյան դեպքերի ժամանակ Հակոբն իր դասակով կարեւոր մարտական հանձնարարություններ է կատարել՝ ոչնչացնելով թշնամու կրակակետեր, մարդկային ու տեխնիկական միջոցներ:

Մասնակցել է 2016 թ. Ապրիլյան պատերազմին, որից հետո պահեստազորում էր։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ, մարտնչել է Մարտակերտում։

Հերոսաբար մարտնչել է իր հրամանատարությամբ գործող զինվորների հետ, կատարել են բազում սխրագործություններ։ Նահատակվել է Մարտակերտում։

Հավերժ փառք քեզ, ընկեր։

Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը այժմ կալանավորված է Փաշինյանի իշխանության կողմից: