|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին` զանգվածային անկարգություններ կազմակերպելու շինծու մեղադրանքով: Հայտնում են Հայաքվեի ֆեյսբուքյան էջում:
«Խստորեն դատապարտում ենք մեր պայքարի ընկերոջ ձերբակալությունը և օրինական բոլոր միջոցներով հասնելու ենք նրա շուտափույթ ազատ արձակմանը»,-ասվում է հայտարարությունում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձերբակալվել է ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգությունների մասնակցելու հոդվածով։