Փոխարժեքներ
06 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.58 |
EUR | ⚊ | € 446.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6044 |
GBP | ⚊ | £ 513.46 |
GEL | ⚊ | ₾ 140.78 |
«Ճշտված տվյալներով, այս պահի դրությամբ 191 անձ անհայտության մեջ է։ Հարազատները ինֆորմացիա չունեն, իրենց իրավունք է պահանջել կառավարությունից պատասխան տալ՝ գործընթացը որ փուլում է»,- կառավարության մոտ անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատների ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Անդրադառնալով կոնկրետ պատերազմում անհտտ կորածների հարազատներին ձերբակալությանը՝ Դանիելանն ասաց. «Ապշեցուցիչ է։
Սրբազաններից ձերբակալելուց, կալանավորելուց հետո թվում էր զարմանալու բան չի լինի, բայց ամեն օր այս իշխանությունները ցույց են տալիս էլ ավելի աբսուրդ, էլ ավելի սրբապիղծ որոշումներ կայացնելու գործում իրենք անմրցելի են։ Չգիտեմ որևէ նման պետություն, որ նման վերաբերմունքի կարժանացնի որդեկորույս, անհետ կորած զինծառայողների հարազատներին»։