|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել էինք, որ երեկ՝ Արցախում, նախնական տվյալների համաձայն, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով 2 զինծառայող է մահացել:
19-ամյա Արամ Խաչատրյանը Վայոց ձորի Ռինդ գյուղի բնակիչ էր:
Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Արամը զորացրվելու էր 9 ամսից: «Տղայի ընտանիքը սոցիալապես անապահով է՝ հողագործությամբ են ապրում՝ ինչպես մյուսները: Արամն ապրում էր ընտանիքի՝ հոր, մոր, տատի ու եղբոր հետ: Հարգված ու սիրված տղա էր Արամը: Գյուղում բոլորը ճանաչում են իրար՝ բոլորս ենք վշտի մեջ»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: